▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհետացման օրը Նելլիի մոտ 10 հազար դոլարին համարժեք դրամ է եղել

Hraparak.am-ը գրում է. «Ոսկու շուկայում» սարսափ ֆլիմի ժանրից խոսակցություններ են պտտվում  Նելլի Հարությունյանի անհետացման հետ կապված: «Նելլիին գտել են վիզը կտրած», «Մեքենայի տակ են քցել, հետո տարել մի տեղ պահել»… ու այսպես շարունակ: «Հրապարակը» գրել էր, որ օրերս մի կին Ոսկու շուկայից առեւտուր է արել, դուրս եկել, նստել տաքսի ու անհետացել։ Ոստիկանությունից հաստատել են այս լուրը՝ միայն մի ճշգրտմամբ․ կինը ոչ թե հաճախորդ է եղել, այլ Ոսկու շուկայի աշխատակից։ Անունը Նելլի Հարությունյան։  Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին։ Ժամը 17։15-ին դուրս է եկել Ոսկու շուկայից, եւ մինչ օրս որևէ տեղեկություն չկա նրանից:

Ոսկու շուկայի աշխատակիցներն ասում են, որ անհետացման օրը Նելլիից 9-10 հազար դոլորին համարժեք դրամի առևտուր են արել. «Տենց առևտուր էդ կինը իր ողջ կյանքի ընթացքում երբեք չի արել, ուրախությանը չափ ու սահման չկար, ու նման փորձանք գլխին եկավ»,-ասաց Ոսկու շուկայի աշխատակիցներից Կարենը: Աշխատակիցներից մի քանիսը խոսել են նաև ամուսնու հետ, Նելլի ամուսինը պատմել է, որ աշխտանքից դուրս գալուց իր հետ է խոսել. «Ամուսնուն հաջող առևտրի մասին է պատմել, ու հարցրել, թե խանութից ինչ առնի»: Ու այդ օրվանից անհետացել է, տեսախցիկները միայն ֆիքսել են, որ դուրս է եկել ոսկու շուկայից, անցել է խանութի մոտով, թե հետո ինչ է եղել, ոչ ոք չգիտի:

«Գումարը վերցնում եք վերցրեք, իրա հետ ինչ գործ ունեք: Իրա ուժերով աշխատում եր, դաժանություն է: Էս ամենից արդեն լավ հոտ չի գալիս, հազարից մեկ առևտուր էր արել ու այդ դեպքը եղավ, այս ամենը պատահական չէր, հաստատ իմացող մարդ է եղել»,-ասաց մեկ այլ աշխատակից: Նելլին աշխատակիցների հետ որևէ խնդիր չի ունեցել, նրանցից պարտքով գումար էլ չի վերցրել ու ինքը  շուկայում իր սեղանիկն է ունեցել. «Ինքը իրա սեղանիկն էր աշխատացնում, ինքն իրենով գնում էր իր համար ապրանք բերում: Բացառում ենք նաև այն հանագամանքը, որ ուրիշներից գումար ա վերցրել ու փախել։ Հաստատ խեղճ կնոջ գլխին մի բան սարքել են: Գոնե ոստիկանները շուտ բացահայտեն՝ բանը բանից չանցնի»: Աշխատակիցներից շատերն էլ չեն բացառում, որ ամուսնու հետ խնդիրներ է ունեցել ու տնից հեռացել: Մի մասն էլ հակադրվում է այս կարծիքին ասելով, որ. «Երկու տղաների մայր էր, ամուսինը զինվորական, մեծ տղան էս տարի ընդունվել է Սլավոնական համալսարան, ամբողջ օրը իր ընտանիքի մասին էր պատմում ու պատրաստվում էր տղաներից մեկին ուղարկեր բանակ»:  Աշխատակիցները հիշում են, որ իրենց շուկայում նման դեպքեր էլի գրանցվել են, որ շուկայի աշխատակիցները անհետացել են և որոշ ժամանակ անց նրանց մահացած են գտել: Աշխատակիցներից տիկին Շողիկն այդ դեպքերը վերհիշելով պատմեց. «Շուկայի աշխատողներից մեկը, մեկ այլ աշխատողի ասել էր, որ դրսից ապրանք գնողա եկել, ու առաջարկել էր, որ իրա ապրանքն էլ տանեն ցույց տան, տենց խաբել էր, ու ոսկեղենը վերցրել, անհայտ կորել, հետո գտան Հրազդանի կիրճից, ոսկեղենը գողացել էին ու ձորը գլորել»:

Մի դեպք էլ եղել է, երբ մոր և որդու են սպանել. «Մայր ու որդի էին աշխատում, որոշում են, որ էդ օրը ոսկին տանեն տուն տանը հաշվարկ անեն, հենց մեքենայից իջնոմ են զենքը պահում են վրաներն ու ասում պառկեք, գլխներից խփում են ու ոսկիները տանում»: 

Հեղինակ՝ Աննա Մաթևոսյան

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին