▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 02.09.2025 lang.iso lang.iso lang.iso

Հույս ունենք, որ Վարդան Պետրոսյանն անհրաժեշտ բուժում ստանալու հնարավորություն կունենա

Արդեն տեղեկացրել ենք, որ դերասան  Վարդան Պետրոսյան  այսուհետ պատիժը կրելու է բաց ռեժիմով: Երեկ` սեպտեմբերի 2-ին, նման որոշում է կայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում:

«Վարդան Պետրոսյանի առողջական վիճակն այս պահին բարվոք է, սակայն հույս ունենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենա քաղաքացիական հիվանդանոցում անհրաժեշտ բուժում ստանալ: Ոչ մի արտառոց այլ բան չկա: Տրամադրությունն էլ նորմալ է»,-Asekose.am-ին ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիլոյան Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար և Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը:Ավելի ուշ Էդգար և Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին