▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշի մարզում հակառակորդի գնդակից վիրավորվածները մայր ու որդի են

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Տավուշի մարզում հակառակորդի գնդակից վիրավորվել են Կոթի գյուղի 2 բնակիչներ:

Կոթի գյուղի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը Asekose.am-ին հայտնեց, որ վիրավորները մայր ու որդի են: Վերջիններս  այս պահին գտնվում են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում:

Նրանց ցուցաբերվել է բժշկական անհրաժեշտ օգնություն. վիրավորների վիճակը հիմա կայուն է: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը լարված է եղել: Այս մասին Asekose.am-ի ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.

«Հակառակորդը կրակում էր և պատասխան էր ստանում: Այս պահին սահմանին իրավիճակը նորմալ է»:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին