▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պայքար, պայքար մինչև վերջ»-ը իմ կարգախոսը չէ. Մարգարիտ Եսայան

Այսօր լրատվամիջոցներից մեկում կարդացի, որ ես, իբր պայքարում եմ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ դառնալու համար, չէի անդրադառնա այս հարցին, եթե վստահ լինեի, որ մեր լրատվամիջոցները ամբողջովին գտնվում են պրոֆեսիոնալիզմի դաշտում եւ իրենց պատվի գործն են համարում կեղծ եւ պատվիրված լուրեր չտարածելը, ցավոք, որոշ դեպքերում այդպես չէ,ապացույցը՝ որ այլ էլեկտրոնային լրատվամիջոցներ այս կեղծիքն արդեն շտապել են տիրաժավորել։ Նաեւ՝ տառապանքս փորձ ունի, մի ժամանակ էլ փորձեցին այլ պայքար վերագրել ինձ, որը եւս ժամանակը ցույց տվեց, որ ախմախ հորինվածք էր։ 
Ուրեմն ասեմ շեղատառերով․

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ ՉԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՈՉ ՄԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ, ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻՆ ԲՈԼՈՐԸ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԵՒ ԳՆԱՀԱՏՈՂԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է․․․

Մնացածը, ինչպես կասեր իմ սիրելի խմբագիր Արամ Աբրահամյանը՝ «ֆիգնյա», իսկ տվյալ լուրիկը գրողին ուզում եմ ասել, եթե ցանկություն է ունեցել իր բոյից ավելի երկար սուտ գրել, իրեն հաջողվել է, դե իսկ տվյալ լրագրողի ետեւում կանգնած կեղտոտ ականջների մասին ավելի լավ է չասեմ․․․․

Սիրելի լրատվամիջոցներ, խմբագիրներ եւ լրագրողներ, խնդրում եմ խայծը կուլ չտալ, բաց եւ հրապարակային ասում եմ՝ ես ոչ մի պայքար չեմ մղում եւ չեմ էլ պատրաստվում հետագայում․․․․ 

Սա իմ հրապարակային պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան իմանալ իմ պատասխանը․․․․

Մարգարիտ Եսայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին