Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 102 հասցեի շենքի բակում երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Տարածքային կառավարական և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում