hraparak.am-ը գրում է.Տաքարյուն են հայ տղամարդիկ ու համարյա ամեն օր ականատես ենք լինում խանդի հողի վրա կատարվող սպանությունների ու այլ ողբերգական իրադարձությունների: Այդ իսկ առումով ուզում եմ հանրայնացնել այս դեպքը, որպեսզի տղամարդիկ որևէ քայլ կատարելուց առաջ խորհեն՝ իսկ գուցե իրենք սխա՞լ են: Նման պարագայում սպանելով կնոջը, հետո ո՞նց են այդ ծանր բեռը ողջ կյանքում տանելու իրենց ուսերին: Երևի այդ բեռը ենթագիտակցորեն սարսափեցրել է Հայկ Վարդանյանին, ով ծննդատանը հրազենով կրակելով կնոջ ուղղությամբ, ինքնասպան է եղել: Հայկը կասկածել է, որ նորածինն իր երեխան չի: Եվ ահա այսօր «Ժողովուրդ»-ը տեղեկացնում է, որ ԴՆԹ հետազոտությամբ պարզվել է, որ ծնված աղջիկն ինքնասպան եղած Հայկ Վարդանյանի աղջիկն է:
Հեղինակ` Հասմիկ Բաբաջանյան
Նյութը` սկզբնաղբյուր կայքում