▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղամ Խաչատրյանը խախտել է ոստիկանության վարքագծի կանոնները

Եթե Գեղամ Խաչատրյանի պնդմամբ ոստիկաններին որոշ քաղաքացիներ հայհոյել են,ոստիկանության աշխատակցին Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 172,3 հոդվածի հիմքով կարող եք վարչական տուգանքի ենթարկել ոստիկանին վիրավորանք հասցնելու համար, կամ եթե տեղում անհնար էր վարչական ակտի կազմում կարող էր իրավախախտում թույլ տված անձին հեռացների և ոստիկանության բաժնում ոստիկանին հայհոյելու համար նշանակվեր տուգանք։
Չե որ ոստիկանություն կոչված է պաշտպանելու քաղաքացու Իրավունքը,ոստիկանը պարտավոր է ղեկավարվել օրենքով և Սահմանադրությամբ, ոստիկանի ցանկացած քայլ պետք է լինի օրինական։Իսկ ոստիկանը այնպիսի գրառում է գրում, որում կան այնպիսի բառակապակցություններ որը հաճելի չի լսել քանի, որ այստեղ կան բազմաթիվ անչափահաս երեխսներ, կանայք։Ոստիկանը ինչպես աշխատանքում այնպես էլ աշխատանքային ժամերից դոուրս իր պահվածքով պետք է օրինակելի լինի ցանկացած քաղաքացու համար, այլ ոչ թե վիրավորանքով պատասխանի համացանցում:
Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնների մասին ՀՀ օրենքի համաձայն`օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ հասարակական կարծիքի ազդեցությունից և իր գործողությունների համար քննադատվելու մտավախությունից:հանուն անձնական կամ այլ անձանց շահերի չնսեմացնել ոստիկանության եւ ոստիկանության ծառայողի վարկը:իմանալ եւ հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ եւ հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ:իր վարքով նպաստել հասարակության այն համոզմունքի եւ հավատի ձեւավորմանն ու պահպանմանը, որ ոստիկանությունում ծառայությունը հիմնված է անկողմնակալության, ազնվության եւ օրինականության սկզբունքների վրա:  

Արա Ղարագյոզյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին