▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

 Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը Հայկ Կյուրեղյանին մեղավոր ճանաչեց` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար:

Դատական նիստին ներկա էր նաև մեղադրյալ Հայկ Կյուրեղյանը, ով, ոտքի չկանգնելու համար, հեռացվեց նիստերի դահլիճից:  Դատավճիռը ընթերցվել է առանց նրա ներկայության: 

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը հունիսի 12-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա, ապա սկսել է կրակոցներ արձակել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին