168.am-ը գրում է.«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Վերջինս հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից ճնշումների է ենթարկվել իր գլխավորած նախաձեռնության գործունեության պատճառով: Վերջինս Ադրբեջան փախուստը պատճառաբանել է իր ընտանիքին սպառնացող վտանգով: Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը հայտնի է նրանով, որ կոչ էր անում չվճարել «ՀայՌուսգազարդ» ընկերությանը սպառած գազի դիմաց, քանի որ ըստ նրա, Հայաստանի բնակչությանը մատակարվող գազը վատորակ էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում