▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրենի դին՝ ծառից կախված

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղի 4-րդ փողոցի 42 տան այգում ծառից կախված տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման Ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը՝ քննչական խմբի ու փորձագետի հետ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին