▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում նորից սկսել են շրջանառել այն թեզը, իբր Հայաստանն ատոմային զենք ունի

Ադրբեջանում նորից սկսել են լայնորեն շրջանառել այն թեզը, իբր Հայաստանն ատոմային զենք ունի: Իրականում այս պատմությունը սկսվել է տարիներ առաջ, երբ ռուսական լրատվամիջոցներից մեկի ուղիղ եթերում պրոադրբեջանական քաղաքագետը հայտարարեց, որ Հայաստանն ու Իսրայելը տիրապետությամ են միջույակին զենքի: Այդ ժամանակ դահլիճը պայթեց ծիծաղից և բանավեճին ներկա գտնվող հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը շատ հումորային պատասխան տվեց: Բայց այս թեզը արագ մտավ շրջանառության մեջ և սկսվեց օգտագործվել ադրբեջանցիների կողմից: Նպատակը մեկն ՝ համոզել սեփական հասարակությանը, որ իրենք շատ ուժեղ բանակ ունեն, ուժեղ տնտեսություն և հետ չեն բերում այսպես կոչված գրավված տարածքները, քանի որ «աղքատ ու հայաթափված» Հայաստանը ատոմային զենք ունի: Հարևան երկրում այնքան են խոսում իրենց «հզորության» մասին, որ անհրաժեշտ է մի կերպ պատասխան տալ տարրական հարցի՝ եթե այդքան ուժեղ ենք, ի՞նչու գործողություն չենք սկսում:

 

Զոհրապ Եգանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին