panorama.am-ը գրում է. «Ամեն հոգեկան հիվանդի հայտարարություններին հո չեմ անդրադառնալու, բացատրություններ տամ»,- զրույցում հայտարարեց Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ պատասխանելով ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ մեր հարցին:
Պարոն Հայրապետյանը Սմբատ Հակոբյանի անունը լսելիս նախ արձագանքեց. «Էդ ո՞վ ա» և երբ շեշտեցինք՝ ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ է, որին վերջերս Աբովյան փողոցում ծեծի էին ենթարկել, Հայրապետյանը պատասխանեց. «Ես ըտենց ազատամարտիկ չեմ ճանաչում»:
Մեր դիտարկմանը, թե այսօր կազմակերպված ասուլիսում Սմբատ Հակոբյանը հրապարակել է իրենց հեռախոսազրույցը, որտեղ Հայրապետյանը կոպիտ է խոսում Հակոբյանի հետ, ՀՖՖ նախագահը արձագանքեց. «37 թիվը հիշո՞ւմ եք, էն ժամանակ էլ ամեն մեկը մեկի վրա դանոս էր գրում»:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում