▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Հովհաննես Զանազանյանը` լեգենդար «Արարատ-73»-ի ավագը

Տեւական ծանր հիվանդությունից հետո հոկտեմբերի 4-ին մահացել է լեգենդար հայ ֆուտբոլիստ, «Արարատ-73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանը։

68-ամյա Հովհաննես Զանազանյանը ծնվել էր 1946-ի դեկտեմբերի 10-ին Աթենքում։ Նախկին կիսապաշտպանը ԽՍՀՄ առաջնության Բարձրագույն խմբում հանդես է եկել Երեւանի «Արարատ» (1966-75թթ.) եւ Մոսկվայի «Սպարտակ» (1976թ.) թիմերում: Խաղացել է նաեւ ՖԻՄԱ-ում, Ստեփանակերտի «Ղարաբաղում», «Լեռնագործում» եւ «Շիրակում»: «Արարատի» կազմում անցկացրել է 243 խաղ, խփել 56 գոլ: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1972թ.), 1973թ. ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր, 1971-ի առաջնության արծաթե մեդալակիր: Հանդես է եկել ԽՍՀՄ-ի գլխավոր (6 խաղ, 1 գոլ) եւ օլիմպիական (14 խաղ, 1 գոլ) հավաքականներում:

Մարզական կարիերայի ընթացքում աշխատել է Բեյրութի ՀՄԸՄ-ում, հայկական «Սպարտակում», «Բանանցում», ՖԻՄԱ-ում, «Ղարաբաղում», ինչպես նաեւ 1994-95-ը գլխավորել է Հայաստանի երիտասարդական հավաքականը:

2005 թվականից «Բանանց» ակումբի փոխնախագահն էր։ 2009թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։ 2011թ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։

2013թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգեւատրվել է«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին