▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փերինչեքը պարտվեց Հայաստանին... Ցեղասպանության վերաբերյալ հայկական դիրքորոշումը ՄԻԵԴ-ում հաղթել է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը, որի համաձայն թուրք քաղաքական գործչին քրեական պատասխանատվության ենթարկելու որոշումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (արտահայտման ազատություն):

Հիշեցնենք, որ 2007-ի  մարտին թուրք ազգայնական Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց Ցեղասպանության ժխտման համար` այն անվանելով «միջազգային սուտ», ինչի համար «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի էր տվել ռասայական խտրականության հոդվածով:

Դատարանի որոշման մեջ ասված է.

«Դատարանն ընդգծում է, որ այն լիազորված չի եղել պարզել, թե արդյո՞ք հայ ժողովրդի կոտորածները եւ զանգվածային տեղահանությունը Օսմանյան կայսրությունում կարող է բնորոշվել իբրեւ «ցեղասպանություն», քանի որ, ի տարբերություն միջազգային քրեական դատարանների, նման իրավական որոշումներ կայացնելու լիազորություն չունի»:

Որոշման մեջ նաեւ նշվում է, որ ՄԻԵԴ–ից չի պահանջվում սահմանել` արդյոք 1915թ. Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած հայ ժողովրդի կոտորածներն ու զանգվածային տեղահանությունը կարող են բնութագրվել որպես Ցեղասպանություն, եւ որ ՄԻԵԴ–ը իրավասություն չունի այս հարցի վերաբերյալ իրավական ուժ ունեցող գնահատական տալ։

Նախորդ` Ստորին պալատի որոշման մեջ Հայոց ցեղասպանությունը բնութագրվել էր որպես պատմական վիճելի փաստ, ինչն էլ որպես երրորդ կողմ վիճարկում էր Հայաստանի Հանրապետությունը։


Նշենք, որ նախորդ` Ստորին պալատի որոշման մեջ Հայոց ցեղասպանությունը բնութագրվել էր որպես պատմական վիճելի փաստ, ինչն էլ որպես երրորդ կողմ վիճարկում էր Հայաստանի Հանրապետությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին