▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնտեսագիտական և ձեռներեցության հմտությունները դպրոցներում կշարունակեն ուսուցանվել ևս 5 տարի

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ այն երկարացնելով 5 տարով: 2011 թ.-ին նրանք ստորագրել էին հուշագիր ուսուցիչների վերապատրաստման, ուղեցույցների և մեթոդական ձեռնարկների մշակման, դպրոցական և զանգվածային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:

Ողջունելով նախաձեռնությունը` ՀՀ կրթության և գիտության նախարարը հուշագրի շրջանակում կարևորեց հատկապես դպրոցական ծրագրում տնտեսագիտական և ձեռներեցության հմտությունների ներգրավումը: Նախարարը մասնավորապես նշեց. «Այսօր աշխարհում հաջողակ է համարվում ստեղծագործ և նորարար մարդը: Այս իմաստով դպրոցներում տնտեսագիտական գիտելիքներ տալը  ժամանակի պահանջն է: Շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր երեխա չվախենա սեփական գործը ունենալ»:

Արմեն Աշոտյանը կարևորեց ԿԳ նախարարության և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության համագործակցությունը՝ հավելելով, որ առավել հաջողված են կրթական այն նախաձեռնությունները, որոնք իրականցվում են հասարակական կառույցների հետ համատեղ:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանն իր խոսքում նշեց. «5 տարի առաջ ստորագրեցինք այս ուշագիրը: Այժմ այդ ծրագիրն իրականացվում է 150 դպրոցներում, որտեղ երեխաները ստանում են տնտեսագիտական արդիական գիտելիքներ, ինչը շատ կարևոր է մեր օրերում»: Տիկին Հովհաննիսյանը ԿԳ նախարարության հետ աշխատանքը գնահատեց հաջողված և շնորհակալություն հայտնեց համագործակցությունն ամրապնդելու համար: 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կարդացեք նաև՝ Արմեն Աշոտյանն ու Արմինե Հովհաննիսյանն առևտուր են արել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին