
«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի աշխատակից Նելլի Հարությունյանը, ով մոտ երկուս ու կես ամիս անհետ կորած էր, և հարազատները տեղեկություն չունեին նրա մասին, այսօր հայտնաբերվել է ողջ և առողջ: Նրան հայտնաբերել են այսօր՝ նոյեմբերի 2-ին Երևանում:
Ոստիկանության կենտրոնական բաժնի լրագրողների հետ կապի վարչությունից Asekose.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ:
Նելլի Հարությունյանը գտնվում է ոստիկանության կենտրոնական բաժնում, պարզվում են նրա անհետացման հանգամանքները: Մեր տեղեկություններով՝ Նելլին հրաժարվել է պատասխանել, թե որտեղ է եղել այդքան ժամանակ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Նելլի Հարությունյանը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երևան քաղաքի Խորենացի 24 հասցեում գործող ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որեւէ տեղեկություն չկար:
«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի աշխատակից Նելլի Հարությունյանը, ով մոտ երկուս ու կես ամիս անհետ կորած էր, և հարազատները տեղեկություն չունեին նրա մասին, երեկ` նոյեմբերի 2-ին, Երևանում հայտնաբերվել է ողջ և առողջ:
Ոստիկանության կենտրոնական բաժնի լրագրողների հետ կապի վարչությունից Asekose.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ: Նելլի Հարությունյանը գտնվում է ոստիկանության կենտրոնական բաժնում, պարզվում են նրա անհետացման հանգամանքները:
Մեր տեղեկություններով՝ Նելլին հրաժարվել է պատասխանել, թե որտեղ է եղել և ինչով է զբաղվել այդ ամիսների ընթացքում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Նելլի Հարությունյանը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երևան քաղաքի Խորենացի 24 հասցեում գտնվող ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որեւէ տեղեկություն չկար: