Armtimes.com-ը գրում է.
Այսօր Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդունվել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» խիստ հակահայ զեկույցը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը որեւէ կերպ չի հաջողվել տապալել խայտառակ անվանումով սույն փաստաթղթի ընդունումը:
Ավելին, վերջին պահին ադրբեջանական պատվիրակությանը հաջողվել է ավելի խիստ ձեւակերպումներ մտցնել փաստաթղթում:
Ադրբեջանական լրատվամիջոցները բավական մեծ ոգեւորվածությամբ գրում են. «Հայ պատգամավորները, հաշվի չառնելով իրերի իսկական դրությունը, ելույթ ունեցան, առաջարկելով փոխել զեկույցը եւ այլեւս երբեք չվերադառնալ այս թեմային: Նրանց այդ առաջարկությունը քվեարկության դրվեց եւ 14 «կողմ», 24 «դեմ» ձայներով չընդունվեց»:
Ըստ haqqin.az-ի, Ադրբեջանն առաջարկել է մի քանի ուղղումներ անել փաստաթղթում:
Մասնավորապես զեկույցի 4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտը դեռ կարգավորված չէ» պարբերությունը փոխարինվել է «Ադրբեջանի գրավյալ տարածքները դեռ ազատագրված չեն» պարբերությամբ:
Երկրորդ ուղղումը վերաբերել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի ազատ արձակմանը: Առաջարկվել է զեկույցում ամրագրել. «... Կոչ ենք անում Ադրբեջանի տարածքները բռնազավթած Հայաստանին՝ անհապաղ ազատ արձակել այդ անձանց»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում