Ժամը 20:00-ից Երեւանի քաղաքապետարանը կազմակերպել է մոմավառություն Ֆրանսիայի հրապարակում՝ի հիշատակ Փարիզումտեղի ունեցած ահաբեկչության զոհերի: «Մեր բոլոր համաքաղաքացիներին հրավիրում ենք հարգանքի տուրք մատուցելու բարեկամ Ֆրանսիայի անմեղ զոհերի հիշատակին»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:
Ոստիկանությունն իր հերթին դիմում է քաղաքացիներին.
Հարգելի համաքաղաքացիներ, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 20-ից մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է անցկացնել մոմավառություն՝ ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի։ Քանի որ նշված ժամից փակ են լինելու Ֆրանսիայի հրապարակ մտնող փողոցները` ոստիկանությունը վարորդներին առաջարկում է երթևեկել շրջանցիկ փողոցներով: