aravot.am-ը գրում է. Այսօր վաղ առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատուն տանող դարպասների մոտ Պռոշյան հասցեում գտնվող իր տունը կորցրած մի քաղաքացի նախագահ Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույց ունեցավ: «Մի վայրկյան»,- իր առանձնատնից դուրս եկող ՀՀ նախագահին ասաց քաղաքացին ու ներկայացրեց իր դժգոհությունը: Նախագահի պատասխանը զայրացրեց քաղաքացուն: Սերժ Սարգսյանն էլ շարունակեց՝ ասելով, թե Սահմանադրությունը կփոխվի, դատարանն էլ կգործի: «Դուք ձեզ փոխեք: Մեր ընտանիքի կեսն արդեն փախել է, ես ինչ անեմ: Ուզում եք լինենք ահաբեկիչ, կստանաք մեզանից, եթե էդպես եք խոսում, ես կորցնելու բան չունեմ… այ պրեզիդենտ, դուք ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը»,- Սերժ Սարգսյանին ասաց քաղաքացին
Մանրամասները՝ տեսանյութում և սկզբնաղբյուր կայքում:
Վիճաբանություն Սերժ Սարգսյանի հետ. «Դուք ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը». aravot.am
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet