▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նայում եմ մեր ժողովրդին եւ տեսնում, թե ոնց ա քոսոտել մեր ժողովուրդը. Ռուբեն Հախվերդյան

A1plus.am-ը գրում է. «Նոր Հայաստան» ճակատն այսօր հանդիպում էր կազմակերպել մտավորականության հետ՝ խոսելու սահմանադրական փոփոխությունների մասին: Հանդիպմանը ներկա էր երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով իր ելույթում անդրադարձավ բնապահպանությանը, լեզվի մաքրությանն ու իշխանությանը:

«Երբ փոքր էինք, հաճախ էինք գնում Սեւանում լողանալու եւ ամեն տարի քարի տակից կարողանում էինք գյուրզաներ գտնել, որը շատ օգտակար օձ է: Մի օր լսեցի, որ մկները Հանրապետությունում շատացել եմ: Խոսքը մեր մոնումենտալ մկների մասին չէ: Ասացի՝ օձերին մի ոչնչացրեք, մկները չեն շատանա: Մենք այնքան տգետ ազգ ենք, որ լորտու են տեսնում, ասում են՝ օձ է, տալիս լապատկով սպանում են: Մենք չենք ճանաչում մեր հայրենի բնությունը, ինչ հարուստ բնություն ենք ունեցել եւ ինչ ունենք այսօր:

«Այսօր ես նայում եմ մեր ժողովրդին եւ տեսնում, թե ոնց ա քոսոտել մեր ժողովուրդը, ոնց որ միտքը մեջից գնացած լինի: Գիտեք, երբ որ մարդուն ուզում են ծեծել, սկզբից դուխից են գցում, սկզբից հոգեբանորեն են կոտրում, հետո են խփում: Էս վերջին երկու գավառամիտ, թե գեղցի ասեմ, նախագահները իրենց ճաշակը փաթաթեցին մեր ժողովրդի վզին, որովհետեւ չտես, անգրագետ մարդիկ էին: Մեզ ընդամենը պետք են գրագետ մարդիկ: Գրագետ մարդը չի կարող չլինել հայրենասեր:

Շատ խոսակցություններ են գնում, որ պրեզիդենտը խաղամոլ ա, թմրամոլ ա: Ինչ ուզում է՝ լինի, նա գոնե գրագետ լիներ, գոնե բառը բառին կարողանար կապեր, որպեսզի ես հասկանայի, թե նա ինչ նախադասություն ա ասում հեռուստացույցով:
Մարդիկ մեծացել են ստրկամիտ հոգեբանությամբ, որ եթե ռուսը չլինի, մենք էլ չենք լինի:

Ես վստահ եմ, որ եթե մենք նույնիսկ սկսենք թուրքերի հետ բանակցություններ վարել, Վալոդ ձյաձյան չի թողնի էդ բանը, եւ Հրանտ Դինքին էլ դրա համար սպանեցին:
Եթե մենք էդքան չկզենք, ռուսը մեր վզին էդքան չի տա: Վերջապես մեկը կարող է, չէ՞ Վլադիմիր Պուտինին ասել՝ ներեցեք, իսկ կարող ե՞ք սիկտիր լինեք ստեղից: Ռուսները մեր ոխերիմ բարեկամներն են:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին