▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ և սպանություն Երևանում. պարզվում է սպանվածի ինքնությունն ու դեպքի հանգամանքները. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Վարդանանց 14 շենքի դիմաց անհայտ անձը կրակոցներ է արձակել մի քաղաքացու ուղղությամբ, ով տեղում մահացել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` սպանվածը «Անելիք» բանկի իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանն էր, իսկ նրա վրա մահացու կրակոցներ արձակողը սպիտակ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին