▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղայականով ներկայացել «Անելիք բանկի» իրավաբանի սպանության մեջ կասկածվող 54-ամյա Մկրտիչ Պողոսյանը. shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով` նոյեմբերի 25-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է մեղայականով ներկայացել Երևան քաղաքում գրանցված, սակայն Աշտարակում բնակվող 54-ամյա Մկրտիչ Պողոսյանը:

Վերջինս կասկածվում է երեկ` նոյեմբերի 24-ին, Վարդանանց 14 շենքի դիմաց իր մոտ եղած հրազենով Գյումրի քաղաքի բնակիչ, սակայն Երևանում բնակվող, 32-ամյա Հովհաննես Աթանյանին սպանելու մեջ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Մ. Պողոսյանը նույնիսկ ցանկություն է ունեցել լքելու Հայաստանը, սակայն իմացել է, որ Հանրապետությունից դուրս եկող բոլոր անցակետերը վերցված են ոստիկանության ուժեղացված հսկողությոն տակ և տեղեկություններ է ունեցել, որ ոստիկանությունն արդեն իր հետքի վրա է` ինքնակամ ներկայացել է:

Այս պահին նա գտնվում է Կենտրոնական քննչական բաժնում, որտեղ ավագ քննիչ Վարդան Բադալյանի մոտ ցուցմունք է տալիս դեպքի մասին, ինչից հետո, հավանաբար, կհայտնի, թե որտեղ է պահել հանցագործության գործիք` հրազենը, ինչպես նաև ВАЗ 2107 ավտոմեքենան, որով դիմել էր փախուստի:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին