▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական լրատվական կայքերը հայտնում են 1 վիրավորի և 1 զոհի մասին

Ադրբեջանական լրատվական կայքերը հայտնում են, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմի արձակած գնդակից ծանր վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող Բահրուզ Նասիբովը և զոհվել է մեկ այլ զինծառայող՝ Էլշան Իսմաիլով Այդին օղլի անունով:
Սովորաբար, զինծառայողի կորստի մասին հայտնելուց պարտադիր նշում են, որ ծանր հակահարված են տալու «թշնամի հայերին»: Բայց մի բան ակնհայտ է՝ նմանօրինակ հոդվածների մեկնաբանությունների բաժնում «հայերին պատժողներին» քաջալերող ադրբեջանցի օգտատերերի թիվը գնալով զիջում է սեփական բանակի այդ «պատժիչների» մասին հեգնական գրառումներ անողների թվին:

Կարեն Սահակյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին