Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Տարվա լավագույն ակտիվիստ՝ Վաղինակ Շուշանյան (Չհաշված՝ վերջին ցույցի ոչ ադեկվատ պահվածքը): Դե, եթե տարվա ամենաստացված քաղաքական նախաձեռնությունը «էլեկտրիկ Երևանն» է, ապա, իհարկե, լավագույն ակտիվիստն էլ պետք է լինի նրա կազմակերպիչներից մեկը:
Վաղինակը էս տարվա ընթացքում շատ պայքարեց ու հատկապես «Էլեկտրիկ Երևանի» շրջանակում նա շատ ակտիվ ու որակով էր «աշխատում»: Նա էն մարդկացից էր, ում շնորհիվ այդ նախաձեռնությունը շատ «դաստիարակված էր», մակարդակով ու հասավ իր արդյունքի (որոշ չափով): Նա նաև էն մարդկանցից էր, ով կարողացավ ճիշտ պահին նահանջել, որից հետո, հիշեցնեմ ձեզ, որ տարատեսակ «ակտիվիստների» շնորհիվ էտ նախաձեռնությունը վերջնականապես մարվեց:
Կարճ ասած՝ Վաղինակը՝ թե ««Այո» և «Ոչ»»-ի շրջանակում էս տարի իրեն լավ ցուցաբերեց, թե «էլեկտրիկ Երևան»-ի շրջանակներում:
Մենք Վաղինակի նման պայքարողների կարիք շատ ունենք, քանի որ լիքը «ակտիվիստ» ունենք, բայց քիչ ակտիվիստներ ունենք:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ