▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ՝ բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի սպանության վերաբերյալ

Armlur.am-ը գրում է.

Այսօր Շենգավիթ համայնքում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի` մարմնական տարբեր վնասվածքներով: Ինչպես արդեն հայտնել էինք, սպանվածը 28-ամյա Արթուր Նազարյանն է, ով աշխատում է բուքմեյքերական ընկերությունում: Armlur.am-ի տեսախցիկն արձանագրեց, որ սպանությունը տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ: Գրասենյակում ամեն ինչ ջարդուփշուր է արված, իսկ ողջ հատակն էլ պատված է արյունով: Մեր տեղեկություններով` սպանվածը նույն համայնքի բնակիչ է, ապրում է Ծերեթելի փողոցում: Նա ունի երկվորյակ եղբայր և ապրում է նրա և ծնողների հետ: Առայժմ հայտնի չէ, թե ով է սպանություն կատարողը, կամ որն է եղել դրդապատճառը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին