▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմանս պատճառով թուրքերն իմ փոխարեն ուրիշին ծեծեցին.Կուստուրիցա

Երևանում է կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցան,  ով այսօր Կ.Դեմիրճյանի անվան  մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում հանդես կգա համերգով:

«Ինձ համար հաճելի է գտնվել մի երկրում, որի հետ շատ նմանություններ ունենք, բայց տարբերությունն այն է, որ դուք միասնական եք, ունեք պետականություն, որը ձեր հավաքական արձագանքն է արտահայտում Ցեղասպանության վերաբերյալ, միշտ հիշում եք ձեր անցյլաը: Իսկ իմ ազգը, որը պարբերաբար գրոհների է ենթարկվել, միասնական հանդես չի գալիս: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մոտ 800.000 սերբ մորթվեց խորվաթների կողմից: Գրքերում ու փաստաթղթերում կա այդ մասին, բայց Եվրոպայի համար այն պարզապես տեղի չի ուենցել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Էմիր Կուստուրիցան:

Շարունակելով ցեղասպանության թեման՝ երաժիշտը հիշեց.

«3-4 տարի առաջ Թուրքիայում էի, չողջունեցին իմ այնտեղ գտնվելը, անընդհատ հարձակումներ էին գործում իմ հանդեպ՝  սերբերի ցեղասպանության վերաբերյալ իմ դիրքորոշման պատճառով: Ես էլ նրանց պատասխանեցի, որ դուք չէ, որ ցեղասպանության վերաբերյալ մտահոգություն պետք է հայտնեք, չէ՞ որ 1.5 միլիոն հայ եք կոտորել: Ես հեռացա այդ երկրից ու մի քանի օր հետո իմացա, որ  մի շվեյցարացի կինոռեժիսորի էին ծեծել, որը պարզապես ինձ նման էր եղել:

Նշենք, որ Կուստուրիցան ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 24-ին Սարաևոյում, այդ ժամանակ դեռևս Հարավսլավիայի կազմի մեջ մտնող Բոսնիայի և Հերցեգովինայի Միացյալ Հանրապետության մայրաքաղաքում (ներկայումս Սարաևոն անկախ Բոսնիա և Հերցեգովինա հանրապետության մայրաքաղաքն է)։ Պատմական աղբյուրների համաձայն՝ Կուստուրիցայի հայրական կողմի նախնիները եկել են Բիլեչա քաղաքի մոտակայքում գտնվող Պլանե գյուղից, իսկ ծագումը Կյուստենդիլի բուլղարական գնչուներից է։ 

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին