▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանյան արտադրության առաջին պլանշետները՝ «Օրրան»-ի երեխաներին

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը «One Armenia» և «Armtab» կազմակերպությունների հետ այսօր կարիքավոր  երեխաների համար կազմակերպել էր ամանորյա միջոցառում: Երեխաները հանդես եկան իրենց երգուպարով՝ ուրախացնելով ներկաներին: Սակայն էլ ինչ տոն առանց տորթի: Այս տարի «Օրրան»-ի երեխաներին տորթով ուրախացնելու «պարտականությունը» ստանձնել էին Հոլանդիայում բնակվող Ալիկ, Մարիա, Ջեսիկա և Մարգարիտա Պետրոսյանները:

Միջոցառման ավարտին երեխաները ստացան այդքան սպասված ամանորյա նվերները՝ «Armtab» կազմակերպության հայաստանյան արտադրության առաջին պլանշետները:

«Մենք այսօր ենք  Օրրանում տոնում Ամանորն ու Սուրբ Ծնունդը, որովհետև հաջորդ 10 օրերը երեխաներն անցկացնելու են իրենց ընտանիքների հետ: Շատ շնորհակալ ենք «One Armenia» կազմակերպությանը, քանի որ իրենք են այս նվիրատվության հեղինակները»,- ասաց «Օրրան» հասարակական կազմակերպության  հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:

Խոսելով ամանորյա նվերների ընտրության մասին՝ տիկին Հովհաննիսյանը մասնավորապես նշեց.«Մենք ցանկանում ենք կարիքավոր երեխաներին ապահովելոչ միայն սնունդով ու տաք հագուստով, այլև՝ բարեկեցիկ ապագայով: Այս տարի որոշեցինք երեխաներին նվիրել ոչ թե խաղալիք, այլ պլանշետ, քանի որ կարծում եմ, որ երեխաներն այն տարիքում են և ժամանակների պահանջն այնպիսին է, որ պլանշետերի օգնությամբ կարող են ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել»:

Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Արմինե Հովհաննիսյանը նշեց նաև, որ Վանաձորի 105 երեխաները նույնպես անմասն չեն մնա այս տոնից, նրանք նույնպես ունեն բազմաթիվ նվերներ, որոնք նրանց կհանձնվեն վաղը:

Թե՛ Արմինե Հովհաննիսյանը, թե՛ «One Armenia»  կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Գալստյանը ուրախությամբ փաստեցին, որ իրենց նախատեսածից ավելի շատ գումար է հավաքվել, ինչը նշանակում է, որ կան շատ մարդիկ, ովքեր սրտացավ են անապահով երեխաների համար: 

72157662607888642

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին