Արդեն տեղեկացրել ենք ամանորի գիշերը Ազատության հրապարակում տոնածառի հետ կապված միջադեպի մասին:
Հայտնի է դարձել, որ միջադեպի արդյուքնում ձերբակալվել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանին, ում, ըստ ասեկոսեների, մեղադրանք են առաջադրելու՝ ոստիկանի նկատմամբ բռնության գործադրման համար: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն, այս առիթով, Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եթե ոստիկանը ֆոբիա ունի տոնածառի տեսքից, այն էլ քայլող տեսակի, ուրեմն շտապ պետք է ուղարկել հոգեբանական փորձաքննության….իսկ նման ֆոբիայի հետևանքով եթե առաջ է գալիս նաև ագրեսիա տոնածառի տեսք ունեցող շարժվող քաղաքացու նկատմամբ, ապա շտապ հոգեբույժի մոտ .. արդեն ծիծաղելի չէ..առաջին հերթին մեղադրեք, պարոնայք ոստիկաններ, Ձեզ նման անհեթեթ հրաման տվողներին, որոնք հրամայել են արգելել տոնածառակերպ ֆիգուրների երևալը Ազատության հրապարակում դեկտեմբերի 31-ի գիշերը…
Իսկ Գևորգ Սաֆարյանին անհապաղ ազատ արձակեք` Ամոթ է…