▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Սաֆարյանին կալանավորեցին

Գևորգ Սաֆարյանին կալանավորեցին. նոր տարին մեկնարկեց նոր քաղբանտարկյալի պատանդմամբ

03 հունվարի 2016 թ. Երևան

Այսօր՝ հունվարի 3-ին, վարչախմբի կամակատար դատարանը քաղաքացիների խաղաղ հավաքը խոչընդոտած, նրանց, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, առաջին հերթին՝ այսպես կոչված «հրեշտակների» գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանին քրեական պատասխանատվությունից ազատելու, ինչպես նաև ոստիկանական բռնության և անպատժելիության ռեժիմն էլ ավելի ամրապնդելու նպատակով առանց որևէ հիմքի որոշեց Գևորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Փաստորեն՝ Սահմանադրական հանրաքվեի կեղծման դեմ բողոքող Գևորգ Սաֆարյանի նկատմամբ վարչախմբի այս հաշվեհարդարի հետևանքով նոր տարին մեկնարկեց նոր քաղբանտարկյալի պատանդմամբ:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը տեղեկացնում է, որ հետագա պայքարը, ինչպես նաև Գևորգ Սաֆարյանի իրավունքները պաշտպանելու մարտավարությունը շարունակվելու է կալանավորված Գևորգ Սաֆարյանի անավարտ մնացած (թույլ չեն տվել ավարտել), սակայն լիաբովանդակ այս ուղերձի ոգուն համապատասխան. «Հարգելի պայքարակիցներ, շնորհակալ եմ, որ եղանակային այս պայմաններում դրսում աջակցում եք ինձ։ Երբեք չկաշկանդվեք իմ կալանավորմամբ և, փաստորեն՝ գերեվարմամբ։ Միայն անընդմեջ պայքարը կարող է բերել այն պետության ստեղծմանը, որին արժանի է մեր ժողովուրդը և ապագա սերունդները։

Բանտերով ու ոստիկաններով մեր պայքարը կասեցնել հնարավոր չէ, մենք ստեղծելու ենք այն պետությունը, որտեղ մարդը ոչ թե ռեսուրս է, այլ արժեք, որտեղ Հայրենիքը ոչ թե ինքնահաստատվելու կամ քաղաքական փիարով զբաղվելու միջոց է, այլ իրական արժեք։ Պետություն, որտեղ հարգվում են մարդու իրավունքները և, որտեղ օրենքը բոլորի համար է, պետություն, որը ընտրելու է զարգացման ճանապարհ այլ ոչ թե ․․․»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին