▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մնացել են ձնաբքի մեջ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները և Գեղարքունիքի մարզի հրշեջ-փրկարարները փորձում են Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում ձնաբքից դուրս բերել 2 տասնյակից ավելի տրանսպորտային միջոց, որոնց մեջ է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ մի խումբ պատգամավորների հետ:

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, վերջիններս այցելել էին գյուղեր՝ սոցիալապես անապահով մի քանի ընտանիքների օգնություն հասցնելու նպատակով: Օգնությունը բարեհաջող տեղ են հասցրել ու հիմա ՃՈ աշխատակիցներն ու փրկարարներն օգնում են, որպեսզի Գ. Սահակյանին ու նրա գլխավորած պատիրակությանն ու մյուս քաղաքացիներին դուրս բերեն ձնաբքից:

Մանրամասները shamshyan.com-ում։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին