▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիպի հարուցիչների դեմ լիարժեք պայքարելու համար՝ հիշեցում և հորդոր բնակչությանը

 

Հանրապետությունում գրանցված  ցուրտ եղանակային պայմանները հաշվի առնելով  դեռևս 2015թ. դեկտեմբերի 30-ից`  ՀՀ առողջապահության նախարարությունում ձևավորվել է  առկա աշխատանքային խումբ, որը համակարգում է ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ  հիվանդություններով պայմանավորված իրավիճակը:  Պարբերաբար և առանձին դեպքերի վերաբերյալ հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում  հրավիրվում են կոնսիլիումներ և քննարկումներ, ներկայացվում է ընթացիկ իրավիճակը, տրվում են համապատախան լուծումներ: 
Նշենք, որ հիմք ընդունելով տոնական օրերին համաճարակաբանական վերլուծության արդյունքները` հանրապետությունում  սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա: Սակայն, տոնական օրերին, դիմելիությունը բժշկական կազմակերպություններ պայմանավորված սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով ակտիվացել է, որին նպաստել է վերջին օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը: Թոքաբորբերի ակտիվացումը այս ժամանակահատվածում պայմանավորված է նաև քաղաքացիների`  հատկապես  հղիների, քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց և երեխաների բժշկական օգնության ուշ դիմելիությամբ և  ինքնաբուժմամբ: Այսօր հանրապետությունում շրջանառվող գրիպի հարուցիչների դեմ լիարժեք  պայքարելու համար ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում ենք բնակչությանը` 
գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության
չզբաղվել ինքնաբուժմամբ
անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ
 հագնվել եղանակին համահունչ
հետևել անձնական հիգիենայի կանոններին
պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը 
հնարավորինս սահմանափակել հատկապես գրիպանման երևույթներ ունեցող անձանց հետ շփումները 
հաճախակի օդափոխել փակ տարածքները 
տանը կամ հանրային վայրերում ապահովել օդի օպտիմալ  ջերմաստիճան: 

Հանրապետությունում գրանցված  ցուրտ եղանակային պայմանները հաշվի առնելով  դեռևս 2015թ. դեկտեմբերի 30-ից`  ՀՀ առողջապահության նախարարությունում ձևավորվել է  առկա աշխատանքային խումբ, որը համակարգում է ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ  հիվանդություններով պայմանավորված իրավիճակը:  Պարբերաբար և առանձին դեպքերի վերաբերյալ հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում  հրավիրվում են կոնսիլիումներ և քննարկումներ, ներկայացվում է ընթացիկ իրավիճակը, տրվում են համապատախան լուծումներ: 

Նշենք, որ հիմք ընդունելով տոնական օրերին համաճարակաբանական վերլուծության արդյունքները` հանրապետությունում  սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա:

Սակայն, տոնական օրերին, դիմելիությունը բժշկական կազմակերպություններ պայմանավորված սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով ակտիվացել է, որին նպաստել է վերջին օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը: Թոքաբորբերի ակտիվացումը այս ժամանակահատվածում պայմանավորված է նաև քաղաքացիների`  հատկապես  հղիների, քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց և երեխաների բժշկական օգնության ուշ դիմելիությամբ և  ինքնաբուժմամբ:

Այսօր հանրապետությունում շրջանառվող գրիպի հարուցիչների դեմ լիարժեք  պայքարելու համար ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում ենք բնակչությանը` 

գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության

չզբաղվել ինքնաբուժմամբ

անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ 

հագնվել եղանակին համահունչ

հետևել անձնական հիգիենայի կանոններին

պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը

 հնարավորինս սահմանափակել հատկապես գրիպանման երևույթներ ունեցող անձանց հետ շփումները 

հաճախակի օդափոխել փակ տարածքները 

տանը կամ հանրային վայրերում ապահովել օդի օպտիմալ  ջերմաստիճան: 

 

Առողջապահության նախարարություն

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին