▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ա՜յ տղա, դու հո գլխներիս Շամշյանը չես…

Hraparak.am-ը գրում է.

Առաջներում էլ ձյուն էր գալիս ու շոգ անում: Ձյուն գալուց, ուրախանում, թռչկոտում էինք, արև լինելուց էլ մեջքներս դեմ տալիս տաքանում: Ոչ մեկը չէր մտածում, որ դրա մեջ մի սոսկալի բան կա:

Հիմա այն օրն են գցել մեզ, որ արևից վախենում, ձյունից սարսափահար ենք լինում: Անկեղծ եմ ասում շատերը ոչ արևին են տնից դուրս գալիս, ոչ ձյանը, ոչ էլ քամուն կամ անձրևին:

Չե՞ք հավատում: Նոր տարին դեռ իր իրավունքների մեջ չի մտել, Գագիկ Սուրենյանը հարյուր անգամ ահաբեկել է մեզ: Որտեղ ուզում ես մտի՝ ինքն է՝ վատ լուր, ահավոր լուր և այլ սարսափազդու վերնագրերով:

Ա՜յ տղա, դու հո գլխներիս Շամշյանը չես: Շատ էլ թե անունդ Գագիկ է, բա կարելի՞ է շամշյանավարի այդքան մեզ ահաբեկել: Անընդհատ գրել՝ ցիկլոնը եկավ, հետևից էլ մի ուրիշ ցիկլոն եկավ, 16 աստիճան ջերմաստիճանը իջավ, հետո նորից բարձրացավ…

Մեկ է, ժողովուրդը էդան փող չունի, որ գազին զոռ տա: Գա՜ էլ, գնա՜ էլ…

 Հիմա էլ դեռ ամառը չեկած, նոր սարսափ՝ այս տարվա ամառվա նման տաք պատմության մեջ դեռ չի եղել…

Վա՜յ քո տունը շինվի: Էս ժողովրդին դիվադադար հո չե՞ս անելու: Ձյան մեջ էլ լավ բան պիտի տեսնել, արևի մեջ էլ, ցրտի մեջ էլ… Համազգային խուճապի ես մատնում մեզ, որ ի՞նչ…

Ամեն օր՝ վատ լուր, վատ լուր… Էն էլ էս Նոր տարվա օրով… Հո քա՞ր չենք, մարդ ենք, չէ՞… Վատ լուրը բացում, տեսնում ես՝ վաղը ձյուն է գալու:

Վա՜յ մեզ, ամռանը Գագիկը որ էս թափով գնաց, մեզ հոգեբանական տրավմայի է ենթարկելու…  

Հասմիկ Բաբաջանյան

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին