▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնի նախկին քաղաքապետը հաստատում է գեներալ Մանվելի հետ ունեցած միջադեպը

Hraparak.am-ը գրում է. Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի մարդկանց կողմից դեկտեմբերի 29-ին ծեծի ենթարկված ՀՀ կառավության աշխատակազմի նախկին կառավարիչ, Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը մեզ հետ զրույցում ըստ էության հաստատեց, որ նման միջադեպ է տեղի ունեցել:

Ձեզ ծեծի՞ են ենթարկել գեներալ Գրիգորյանի մարդիկ, մեր հարցին Աբգարյանը պատասխանեց.

«Ես նման գեներալ չեմ ճանաչում»:

Իսկ միջադեպի մասին ի՞նչ կասեք.

«Չեմ հիշում նման բան»:

Աբգարյանի հետ գեներալի մարդիկ հաշվեհարդար են տեսել միայն այն պատճառով, որ նա իր ավտոմեքենան «սխալ» տեղ է կայանել.

«Ծեծկռտուք չի եղել»:

Միակողմանի՞ են ծեծել, թե՞ քաշքշել են.

«Դե հա, էլի», խոստովանել է Աբգարյանը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին