Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ավետիսյանների սպանության մասին ողջ ճշմարտությունը երբեք չենք իմանա, բայց որ դրա շուրջ տարատեսակ շահարկումներն ու ակնհայտ հիմարությունները դեռ շատ են լինելու՝ կասկած չի հարուցում։
Ես չգիտեմ ողջ իրողությունը, բայց էն գլծից էլ խի՜ստ թերահավատորեն էի մոտենում դավադրության տեսությունների, շպիոնա-դիվերսիոն գործողությունների ու թուրքականն հետքի մասին խոսակցությունների։ Թերահավատորեն էի մոտենում առաջին հերթին փոքրիկ Սերյոժայի սպանության ձևից ելնելով ու ասում էի, որ դա կամ մոլագարի ձեռքի բան է, կամ էլ եսիմ ինչ աստիճաի կենդանական վրեժը։
Սատանիզմի տարբերակը տեղավորվում է այս տրամաբանության մեջ ըստ իս, բայց վստահ եմ, որ ինչպես մեկ տարի առաջ ու հիմա, այնպես էլ տարիներ անց, չեն դադարելու տարատեսակ խոսակցությունները այլ տարբերակների մասին։ Ոմանք դա անելու են անկեղծորեն՝ ելնելով իրենց մտածողության առանձնահատկություններից, ոմանք էլ պարզապես սպեկուլյացիաներ են անելու, որովհետև դա իրենց փեշակն է ու դրանից նյութական-քաղաքական շահ ունեն։
Իսկ ողջ ճշմարտությունը, ինչպես արդեն նշեցի, հասարակության լայն շերտերին միշտ էլ անհայտ է մնալու, առավել ևս, որ դա թերևս ավելի ճիշտ կլինի, հաշվի առնելով, որ նոր լարվածություն ու վեճեր կարող է առաջացնել։
Աստված Ավետիսյանների հոգիները լուսավորի, իսկ Պերմյակով տականքը թող ճաղերից էս կողմ արև ու երկինք չտեսնի էլ իր կյանքում: