▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծիծեռնակաբերդում հուշակոթո՞ղ են ցանկանում տեղադրել

Այսօր առաջին անգամ ցուցադրվեց Ցեղասպանության 100 տարվա վերապրման ու հայերի վերածննդի խորհրդանիշ հուշակոթողի էսքիզը: Գաղափարը բարեգործ, պահեստազորի մայոր, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական Հրաչյա Պողոսյանինն է նվել 1970 թվականի օգոստոսի 11-ին Հոկտեմբերյանում (Արմավիրի մարզ): Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում): Նրա շնորհիվ թե՛ հայրենիքում և թե՛ հայրենիքից դուրս կառուցվել ու վերակառուցվել են հուշարձաններ, եկեղեցիներ և այլ շինություններ:

Օշական և Ագարակ համայնքների հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանը խոսելով գաղափարի մասին՝ ասաց.

«Անցած տարի Մայր Աթոռում Հայոց ցեղասպանության զոհերը սրբադասվեցին: Նրանք մեզ համար ոչ միայն նահատակներ են, այլև սրբեր: Եվ այս ամենը տեսանելի դարձնելու համար մի սրբապատկեր օծվեց, որը մեր սրբերի հավաքական ամբողջությունն է: Ուստի, այս միտքը ծնվել է հենց սրբադասման օրը, որ նման պատկեր տեղադրվի կամ Ցեղասպանության թանգարանում կամ Ծիծեռնակաբերդում»:

Գաղափարը ողջունեց նաև ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:

Նշենք, որ այս ամենը դեռևս քննարկման փուլում է ու վերջնական որոշում կայացված չէ:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին