▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշի մարզպետի տնից տարել են «Ֆրանկ Մյուլեր» և «Ռոլեքս» ժամացույցներ. մարզպետը կրել է 200 հազար դոլարի վնաս. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (գողությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվարի 13-ի ժամը 22:00-ից մինչև հունվարի 14-ը ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում` անհայտ անձի կամ անձանց կողմից Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի Կողբ գյուղի 1-ին փողոցի թիվ 40 տանից կատարված գողության փաստով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` հանցագործը կամ հանցագործները մազպետի տուն են մտել 2-րդ հարկի պատշգամբի դուռը հատուկ տեխնիկական միջոցներով բացելուց հետո և այնտեղից հափշտակել են 2 հատ ոսկյա Ֆրանկ Մյուլեր, 1 ոսկյա Ռոլեքս տեսակի օրիգինալ ձեռքի ոսկյա ժամացույցներ, կանացի ոսկյա վզնոցներ, ձեռքի ապարանջաններ, ոսկյա, արծաթյա զարդեր, 2 հատ iPhone տեսակի բջջային հեռախոս, 200 հազար ռուսական ռուբլի, 30 հազար եվրո, մոտ 55 հազար ԱՄՆ դոլար և այլ թանկարժեք իրեր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին