▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները պատասխանում են Սերգեյ Միրոնովին

Երեկ ադրբեջանական կայքերից մեկը հարցազրույց էր վերցրել ՌԴ Պետդումայի "Արդար Ռուսաստան" խմբակցության նախագահ Սերգեյ Միրոնովից,ով նաև հայտնի է Պետդումա ներկայացված “Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող” նախագծի համահեղինակ...Ռուսաստանցի օրենսդիրը բավական լավ տեղ էր դրել ազերի լրագրողին՝պատմական,իրավական և բարոյական տեսանկյունից մեկնաբանելով Հայոց ցեղասպանությունը և այդ օրենքի կարևորությունը ՌԴ-ի համար...
Ինչպես և սպասվում էր Միրոնովի հարցազրույցին առաջինը արձագանքեցին ոչ թե Անկարայից,այլ Բաքվից,քանի որ ադրբեջանցիները մոռանում են հաճախ,որ իրենք ներկայանում են որպես անկախ ազգ ,սակայն չգիտես ինչո՞ւ թուրքից ավելի հիստերիկ են արձագանքում Հայոց ցեղասպանությանը վերաբերող քննարկումներին...Միրոնովին պատասխանելու պատիվը Ի.Ալիևը տվել էր իր կամակատար,Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուսթաֆային...Ասեմ,որ այս պատգամավորի պատասխանը նույնքան անտրամաբանական է,որքան որ իր հայրենի "Ադրբեջան" պետության գոյությունը...
"Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պետք է շտապ ընդունի "չերքեզների և Խոջալուի ցեղասպանությունների,Ուկրաինայում Մեծ սովահարության" ճանաչման մասին բանաձևերը,որոնք իրականացվել են Ռուսաստանի կողմից...Պատասխան քայլը շատ կարևոր է ,և Թուրքիան պետք է ցույց տա Ռուսաստանին,որ իր կողմից կիրառվող հոգեբանական ճնշումն անիմաստ է...Ռուսաստանի կողմից ընդունված ցանկացած որոշում,որը վերաբերվում է Հայոց ցեղասպանությանը,նույնպես ուղղված է թյուրք ադրբեջանցիների դեմ,և մենք պետք է դրան համարժեք պատասխան տանք",-հայտարարել է տխրահռչակ Մուսթաֆան...
Ծիծաղելի բան է ստացվում...Թուրքերին "կաշկանդող" օրինագծի դեմ է վայրահաչում ադրբեջանցի "ազգի" ներկայացուցիչը,որը թուրքերին խրատներ է տալիս,թե ինչպես պատժել անհնազանդ ռուսներին,այն դեպքում,երբ թուրքերն այդ օրինագծին բավական հանգիստ են վերաբերվում և մինչև հիմա չեն էլ արձագանքել...Տեսնես ումի՞ց է վախենում անվախ Մուսթաֆայի հարազատ Միլի Մեջլիսը,որ մինչև հիմա չի ընդունել ռուսների կողմից իրականացված ցեղասպանությունները չերքեզների և ուկրաինացիների նկատմամբ...Կամ ինչո՞ւ Ալիևի մանկալավիկ սույն երեսփողանը հիմա նոր է մեղադրում ՌԴ-ին "Խոջալուի ցեղասպանության" մեջ...Մուսթաֆան չի հասկանում,որ եթե Անկարան կարողանար,ապա Թուրքիայի օրենսդիր մարմինը շատ վաղուց այդ օրենքներն ընդունած կլիներ և չէր սպասի,որ Բաքվից իրեն որևէ մեկը այդ մասին հիշեցնի...

Գագիկ Համբարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին