▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատ Ասոյանի եղբայրները հուզեցին բանակի տոնին նվիրված համերգի հանդիսատեսին

Armenpress.am-ը գրում է.

Հայոց բանակի 24-րդ տարեդարձին նվիրված համերգը լի էր հայրենասիրական ոգով, հուզիչ, բայցև խրոխտ ելևէջներով: Երգիչ Ռազմիկ Ամյանը, երբ հանդիսատեսին ներկայացրեց օրորոցային երգ` նվիրված հակառակորդի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս զոհված Ազատ Ասոյանին և նրա եղբայր 6-ամսական Նարեկին, բեմահարթակ բարձրացան Ազատի երկու կրտսեր եղբայրները` Սարո և Նարեկ Ասոյանները: Կոկորդում հազիվ զսպելով հուզմունքը` ապագա զինվոր Սարո Ասոյանը խոսեց մանկության իր սովորության մասին, որն այսօր ավելի քան ցանկալի գործողություն է: «Ես մանկուց ամեն առավոտ սովորության կարգով նայում էի մեր տան պատուհանից, գիտեք ինչու, որովհետև երևում է Եռաբլուրը: Հիմա առավել պարտավորված եմ նայում, այնտեղից մեզ Ազատն է հսկում»,-ասաց տղան:

Սարո Ասոյանը նկատեց, որ ամիսներ հետո բանակ է գնալու, բայց տխրում է, որ Ազատն իրեն չի ճանապարհելու բանակ: «Բայց ոչինչ, տարիներ հետո Նարեկին էլ ես կճանապարհեմ և իմ, և Ազատի փոխարեն: Եվ համոզված եմ, որ Հայաստանն այդ ժամանակ խաղաղ ու անվտանգ է լինելու»,-նշեց Ազատ Ասոյանի եղբայրը: Դահլիճը հոտնկայս ծափահարեց Ազատի եղբայրներին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին