▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ն քաղցկեղով հիվանդների բուժման ծախսերի մեծ մասն իր վրա է վերցրել

Աշխարհում քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունը,  ԱՀԿ-ն  և գործընկեր միջազգային կազմակերպությունները  փետրվարի 4-ը նշում են` որպես Քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր: Հայաստանի Հանրապետությունում վերջին տասը տարիներին չարորակ նորագոյացությունների հիվանդացությունն աճել է 80%-ով/1.8 անգամ (2749 դեպքով), իսկ մահացության ցուցանիշն աճել է 90%-ով/1.9 անգամ (2105 դեպքով):  

«Առողջացած են համարվում այն հիվանդները, որոնց հիվանդությունը չի կրկնվել 5 և ավելի տարիներ: ՀՀ-ում այսօր 25-30.000 առողջացած հիվանդ է լիարժեք կյանքով ապրում: Հիվանդությունը, համաձայն կարծիքների, 30 տոկոսով կարելի է նվազեցնել, եթե մարդիկ հրաժարվեն քաղցկեղածին սովորություններից.դրանք են՝ ծխելը, ալկոհոլային խմիչքների օգտագործումը, ոչ առողջ ապրելակերպը, ճարպակալումը և այլն: Մեծ տեղ ունի շրջակա միջավայրի աղտոտվածությունը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ռաֆայել Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում առաջին հորիզոնական թոքերի քաղցկեղն է, որով հիմնականում տղամարդիկ են հիվանդանում(70 տոկոսը ծխելու արդյունք է), երկրորդ հորիզոնականում կրծքագեղձի քաղցկեղն է, որով ավելի շատ կանայք են հիվանդանում: Բժշկի հաղոդմամբ՝ հիվանդության առումով շարունակում են մտահոգիչ մնալ Լոռու, Շիրակի մարզերը, իսկ ամենաքիչ հիվանդացությունը Գեղարքունիքում է:

Ռաֆայել Սարգսյանն այն կարծիքին է, որ բուժումը պետք է հասանելի լինի բոլորին: Մեր այն հարցին, թե ՀՀ քաղաքացուն կոնկրետ որքա՞ն գումար է անհրաժեշտ, որպեսզի դիմի բժշկի և համապատասխան բուժում ստանա, նա որևէ թիվ չնշեց, պարզապես ասաց.

«Գործում է համավճարի համակարգը: Մեծ մասը պետությունն իր վրա է վերցրել: Գումարն այնքան մեծ չէ, որ մարդիկ չկարողանան վճարել: Սոցիալապես անապահովներին կոնկրետ գումար է հատկացվում, իսկ սոցիալապես ապահով խմբին՝ ավելի նվազ»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին