▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիրակի օրը դիմակով մարդկանց կսպասեն Ազատության հրապարակում

Փետրվարի 7-ին  Բուն Բարեկենդանն է: Այն շարժական տոն է, որի հաջորդ օրը սկսվում է Մեծ Պահքը.

«Բարեկենդանը ներկայացնում է  Ադամի դրախտային կյանքը: Նա հրահանգ ուներ Աստծուց՝ գիտության ծառի պտղից չճաշակել: Նա օրինազանց է լինում եւ ճաշակելով գործում է առաջին մեղքը: Հետո տեղի է ունենում արտաքսում դրախտից: Բուն Բարեկենդանի հաջորդ կիրակին էլ կոչվում է Արտաքսման կիրակի: Մեծ պահքի ամբողջ շրջանը համարվում է  զղջման, գիտակցելու  ժամանակահատված: Ուստի, ճիշտ կլինի հոգևոր պահք պահել, ոչ թե կենտրոնանալ սննդային պահքի վրա»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Տեր Պետրոսի փոխանցմամբ՝  կիրակի՝ 13:30-ից Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից ազատ երթ է լինելու դեպի Ազատության հրապարակ, որին բոլորը կարող են մասնակցել, պարել, երգել.

«Այստեղ կլինի մեծ միջոցառում.ունենք 5 տաղավար, կամ ազգագրական խմբերի հարթակներ: Կլինեն հեքիաթի հերոսներ, կխաղան ազգային խաղեր, լավագույնները կպարգևատրվեն: Ուստի, կոչ եմ անում միանալ, ընդ որում՝ դիմակներով»,-նշեց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը՝ հավելելով.

«Բարեկենդանի տոնին թույլատրված է ուտել մսեղեն, կաթնեղեն, քաղցրավենիք, քանի որ վերջին օրն է՝ Պահք մտնելուց առաջ»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին