Ստամբուլի Շիշլի թաղամասում տարեց հայի սպանության գործով ձերբակալվածներ կան: Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ` 85-ամյա Հակոբ Դեմիրջիի սպանության մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ձերբակալվել է 8 հոգի: Ըստ աղբյուրի` ձերբակալվածները Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիներ են:
Նշենք որ, օրեր առաջ անձը չպարզված 3 մարդ ներխուժել են 85-ամյա Հակոբ Դեմիրջիի` Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող բնակարան: Հանցագործները կապկպել են նրան և կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին, ապա` վերցրել տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել: Ոստիկանությանը և փրկարարներին հաջողվել է ժամանակին փրկել կնոջ կյանքը՝ տեղափոխելով նրան հիվանդանոց: Սակայն տարեց տղամարդուն փրկել չի հաջողվել, նա խեղդամահ է եղել:
Աղբյուր` Ermenihaber