▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանության փորձ Երևանում. քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց

Փետրվարի 10-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 21 շենքի մոտակա ավտոտնակի դուռը փակվել է, քաղաքացին գտնվում է ներսում (վնասել է իրեն). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Մոլդովական փողոցի թիվ 44/3 շենքի մոտակա ավտոտնակում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոտնակի դուռը բացվել է տեղի ուժերով, 1987 թ. ծնված Ս. Ա.-ը (հրազենային վնասվածքով) հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

mes.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին