▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Երևանում մահացած 22-ամյա տղայի հայրը սպառնում է պայթեցնել ինչ-որ անձանց.shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի 22 շենքի 5-րդ բնակարանի բնակիչ Հովհաննես Այվազյանը սպառնում է պայթեցնել ինչ-որ մարդկանց:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը կայանում է նրանում, որ այսօր առավոտյան մահացել է նրա տղան՝ 22-ամյա Աշոտ Այվազյանը, ով առողջական խնդիրներ է ունեցել:

Այս պահին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ, ինչպես ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ փորձում են համոզել մահացած տղայի հորը, որպեսզի նա չդիմի այդ քայլին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակը բավականին լարված է, քանի որ պարզ է՝ հայրը կորցրել է որդուն և դժվար է համոզել ծնողին, որպեսզի հուսահատությունից չդիմի այդ անմիտ քայլին: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին