84 տարեկանում մահացել է իտալացի գրող, փիլիսոթա Ումբերտո Էկոն: Այս մասին գրում է La Repubblica պարբերականի կայքը:
Նրա առավել հայտնի գործերից են «Վարդի Անունը» (Il nome della rosa, 1980թ.) և «Ֆուկոյի Ճոճանակը» (Il pendolo di Foucault, 1988թ.) գրքերը:
: Էկոն ախտանշաբանության պրոֆեսոր էր Բոլոնիայի Համալսարանում: Էկոյի գեղարվեստական գրվածքներն առանձնանում են իրենց հարուստ լեզվով, սիմվոլների օգտագործմամբ, զարմանալի ակնարկներով և գլուխկոտրուկների ու պատմողական գյուտերի խելացի համադրմամբ: Ժամանակակից մշակույթի վերաբերյալ նրա ակնարկները լեցուն են կատակով և հեգնանքով: Էսթետիկայի մասին նրա մտքերն ապահովել են նրա՝ որպես ակադեմիական առաջատար մտածողներից մեկի համբավը: