▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շանթ Ոսկերիչյան. «օտարը»՝ ըստ Արա Թորանյանի

Նուվէլ Տ Արմէնի(Լուրեր Հայաստանէն), Փարիզ հրատարակուող հանրածանօթ ամսաթերթի խմբագրականը 26/02/2016 Ubi liberatas, ibi patria. Իմ հայրենիքն այնտեղ է ուր ազատությունն է :

Շանթ Ոսկերիչյանի համար այսօրվա Հայաստանը ազատություն չի ենթադրում: Արմատական ընդդիմության կողմնակից՝ նա այն փառաբանում է ամենուր: Եվ նրան «իրավունք տալու համար» իշխանությունները նրան կամայականորեն persona non grata են հայտարարել Հայատանում: Ֆրանսիայի այս հայը՝ Հայկական Վերածնունդ համաժողովրդական շարժման ղեկավարը, ձգտում է «Հայաստանի զարգացման մեջ սփյուռքի դերը առավելագույնին հասցնել», ինչպես նա արձանագրել է իր ֆեյսբուքյան էջում: Այս ուժը, որը աջակցում է քաղաքացիական շարժումներին ու Հայաստանի բարեփոխումներին, այսինքն այն խմբերը, որոնք քարկոծում են համակարգը, բնականաբար նրանց նյարդերի վրա ազդում են: Այստեղից էլ կառավարության անհանգստությունը այս «բողոքող» առաջնորդի նկատմամբ, ով երբեմն հավաքներ է կազմակերպում Փարիզում Հայաստանի դեսպանատան դիմաց: Այս պահվածքը բնականաբար ցանկալի չէ իշխանության համար, բայց արդյո՞ք ժողովրդավարական կլինի դա «անցանկալի» հայտարարել երկրում միայն սրա համար: 2015 թ.-ի մայիսի 21-ին, նրա Հայաստան ժամանման օրը՝ առանց որևէ բացատրություն տալու հայկական իշխանությունները նրան հետ ուղարկելով` իրենք իրենց հավանաբար հաճույք պատճառեցին: Բայց այդպիսով իրավիճակն ավելի բարդացրեցին: Իրավական տեսակետից այս միջոցը հակասում է Մարդու Իրավունքների եվրոպական Կոնվենցիային, որը երաշխավորում է հարգանք կարծիքի ազատության հանդեպ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությանը, որում նշվում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իրավականորեն պաշտպանել իր իրավունքներն ու ազատությունները: Մարտի 2-ին Երևանում ՀՀ վարչական դատարանում կայանալիք դատավարության ընթացքում կվիճարկվեն  ներմղումի պատճառներն ու շարժառիթները, որոնք բարձրաձայնվել էին նախորդ տարվա օգոստոսի 4-ին Ազգային Անվտանգության ծառայության կողմից: Հայտարարության մեջ մասնավորապես ասվել էր. «Շանթ Ոսկերիչյանի անունը գրանցված է Հանրապետության համար անցանկալի օտարերկրացիների տվյալների բազայում»: Այս տավտոլոգիական բացատրությունը չի կարող համոզել այս քաղաքականության  չեզոքությունը: Սա, իհարկե, հերքում չէ Հայաստանի համար, որպես ինքնիշխան պետություն, որն ինքն է որոշում «օտարների» մուտքը իր տարածք: Սակայն, այս դեպքում «օտար» հասկացության կիրառումը մի պայքարող, պահանջատեր ակտիվիստի, սփյուռքի և հայրենիքի մեջ յուրահատուկ փոխհարաբերություններ ստեղծել ջանացող հայի նկատմամբ արդյո՞ք հարցականի տակ չի դնում ցեղասպանությամբ թափված և սրբացված արյան իրավունքը: Արդյո՞ք դա վիրավորանք չէ պատմության նկատմամբ, և հակասություն ՀՀ Սահմանադրությանը և միասնականությանը սփյուռքի՝ ազգի երկու երրորդ մասի հետ, որի անվամբ նախարարություն կա: Արդյո՞ք ռիսկի չեն ենթարկվում աշխարհի չորս կողմերում սփռված հայերի արտահայտման ազատությունը: Բազում իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտել են այս միջոցը: CCAF-ի Փարիզի վարչական Խորհուրդը Սերժ Սարգսյանին իր բաց նամակում հղել է հետևյալ հարցը. հայկական համայնքները, հատկապես քաղաքական ակտիվիստները, արդյո՞ք պետք է ինքնագրաքննադատությամբ զբաղվեն երկիր մուտք գործելու համար: Հնամենի ազգ, բայց երիտասարդ պետություն, որն ընդամենը 25 տարի է ինչ սովորում է ժողովրդավարությունը, Հայաստանը, բնականաբար կարող է սխալներ գործել: Սակայն նա իր պարտքը պետք է համարի զարգանալ, հատկապես այնպիսի խորհրդանշական և զգայուն ոլորտներում, ինչպիսիք են ազատությունն ու փոխհարաբերությունները սփյուռքի հետ: Այնպես, ինչպես սփյուռքը պետք է խուսափի խիստ դատողություններ և հատիչ մեղադրանքներ ներկայացնել մի պետության, որը չի կարող համեմատվել արևմտյան հարուստ պետությունների հետ, որոնք երկու հարյուր տարվա խորհրդարանական համակարգի փորձ ունեն: Նույն կերպ, այս անհանգիստ՝ գրեթե հայտարարված սառը պատերազմի ժամանակաշրջանում, այն ուժերը, որոնք ցանկանում են տանել երկիրը օրենքի գերակայության զարգացման ուղղությամբ՝ իրենց շահերից ելնելով քաղաքական ջանքեր պետք է գործադրեն՝ խնդիրները հարթեցնելու և նպատակները ճշգրիտ սահմանելու համար, եթե չեն ցանկանում բաց մեղադրանքների և արտաքին շահարկման ենթարկվել: Այն հիանալի երիտասարդությունը, որը կազմակերպել էր «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը էլեկտրաէներգիայի գների բարձրացման կապակցությամբ, շտապեց տեղեկացնել, որ նպատակ չունի կրկնել Մայդանը (հղում անելով ուկրաինական խռովությանը) Երևանում կամ հեղափոխություն անել: Այդ շռայլությունը չենք կարող մեզ թույլ տալ (ոչ ավելին քան անշարժությունը): Սույն թվականի փետրվարի 12-ին նախագահ Սարգսյանը զորավոր ճառ արտասանեց հօգուտ ժողովրդավարության՝ գործադիր, օրենսդիր և դատական և տեղի ինքնակառավարման մարմինների ներկայությամբ: Շանթ Ոսկերիչյանի գործը պետք է որ թույլ տա գաղափար կազմել նրա վերահայտարարված միտումների մինչև ուր հասանելիության մասին: Մանավանդ որ այն գործում է կոնկրետ համատեքստում : Սփյուռքի մի մասը, ՀՅԴ-ն, որի անդամներին նույնպես արգելվել էր մուտքը անկախության սկզբում (կարծես այսօրվա «չարը» կարող է վաղը «բարի» դառնալ), արդյո՞ք չեն ներգրավվել կառավարություն՝ այն ճիշտ ուղղորդելու համար: Խտրական վերաբերմունքի վերացումը Շանթ Ոսկերիչյանի նկատմամբ նույնպես փորձություն է, առնվազն այս որոշման գսրծնական արդյունավետության առումով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին