Asekose.am-ի տեղեկություններով «Ռուսաստանի ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովը մարտի 4-ին ժամանելու է Երևան և մենահամերգ է տալու հայ կանանց համար:
Նշենք, որ վերջին տարիներին ձեւավորված բարի ավանդույթի համաձայն՝ մարտի 8-ի առիթով կազմակերպված տոնական անակնկալին մասնակցում են Հայաստանի տարբեր` գիտակրթական, մշակույթի, առողջապահության, հասարակական-քաղաքական ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալած ու անկախ Հայաստանի զարգացման գործում ավանդ ունեցած կանանք:
Հիշեցնենք, որ Նիկոլայ Բասկովը հայտնի է իր կնամեծար լինելով ու իգական սեռի հանդեպ շռայլ «կոմպլիմենտներով»: