▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սթիվեն Հոքինգը շնորհակալություն է հայտնել իր հայ ուսուցչին

 

168.am-ը գրում է. Բրիտանացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը հրապարակել է այն մարդու անունը, ում շնորհիվ դեռևս փոքր հասակում հետաքրքրություն է դրսևորել գիտության նկատմամբ: Նա բրիտանահայ մաթեմատիկոս Տիգրան Թահթան է: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին Հոքինգը խոսել է Global Teacher Prize մրցանակաբաշխության արդյունքների հրապարակմանը ն վիրված ուղերձում: «Նրա դասերը կենդանի էին և գրավիչ: Ամեն բան կարող էր քննարկման առարկա դառնալ: Մենք միասին ստեղծեցինք իմ առաջին համակարգիչը:

Дикран Тахта

Շնորհիվ պարոն Թահթայի ես դարձա Քեմբրիջում մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր՝ ամբիոն, որը ժամանակին գլխավորել է Իսահակ Նյուտոնը»,- ասել է Հոքինգը՝ հավելելով, որ ցանկացած առանձնահատուկ մարդու հետևում կանգնած է առանձնահատուկ ուսուցիչ:

«Այսօր ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ են մեծ ուսուցիչներ: Մենք պետք է հիշենք, թե որքան կարևոր են նրանք»,- ասել է գիտնականը:

Նշենք, որ Տիգրան Թահթան ծնվել է 1928 թվականին: Նա Հայոց ցեղասպանությունից փրկված և Մանչեսթերում հաստատված հայ ընտանիքի զավակ է, ով ստացել է հայկական կրոնական կրթություն: Նա մաթեմատիկայի ոլորտում բազմաթիվ աշխատությունների հեղինակ է: Մահացել է 2006 թվականին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին