▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրցաձորում առյուծը հոշոտել է Արալեզ գյուղի բնակչի ձեռքը

Գյումրու կենդանաբանական այգուց Ուրցաձորի առյուծների կացարան տեղափոխված առյուծներից մեկը հարձակվել է մարդու վրա:

Դեպքը տեղի է ունեցել մարտի 10-ի երեկոյան: Առյուծի հարձակման զոհ է դարձել Արարարտի մարզի Արալեզ գյուղի 44-ամյա բնակիչ Արտյոմ Ավետիսյանը:

Նա ընկերների հետ բարձրացել է սարը՝ կերուխումի, հետո ալկոհոլի ազդեցության տակ որոշել էր մոտիկից տեսնել վանդակում գտնվող առյուծներին: Արգելապատնեշն անցել է ու ձեռքը մեկնելով` փորձել է փաղաքշել առյուծներին: Արդյունքում կենդանիներից մեկը հարձակվել ու բռնել է նրա ձեռքը: Բարեբախտաբար ընկերները հարվածելով առյուծին կարողացել են գիշատիչի երախից ազատել նրան:՝

Արտյոմ Ավետիսյանը արդեն մեկ վիրահատության է ենթարկվել: Երկրորդի անհրաժեշտության հարցը կորոշվի երեք օր հետո:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին