Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, ժամը 14:00-ի սահմաններում Դավթաշեն 7-րդ և 3-րդ փողոցների խաչմերուկում բախվել են 43-ամա Սարգիս Հակոբյանի վարած Վազ 2109 մակնիշի և 34-ամյա Արտակ Գալստյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, իսկ «09»-ի վարորդ Սարգիս Հակոբյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կայքի հաղորդմամբ` դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ հիվանդանոց տեղափոխված Հակոբյանը հեռուստասերիալների ճանաչված դերասան է:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը Հակոբյանն է, ով չի զիջել Mercedes-ին, ինչից հետո տեղի է ունեցել բախումը: Տեղեկությունը ճշտելու նպատակով, քննիչի որոշմամբ, նշանակվելու է ավտոտեխնիկական փորձաքննություն: