Armlur.am-ը գրում է. Ինչպես հայտնի է` մի քանի արվեստագետներ և մտավորականներ վերջերս հանդես էին եկել ասուլիսով` ի պաշտպանություն Երևանում քանդվող շինությունների: Նրանց թվում էր նաև դերասան, Երևանի ավագանու ՀՀԿ անդամ Հրանտ Թոխատյանը, ում մասնակցությունն ասուլիսին ու նման գործունեությանը քննադատության արժանացավ սոցիալական ցանցերում:
Այսօր լրագրողների հետ զրույցում Թոխատյանը նշել է, որ այդ հարցերին ինքը մշտապես անդրադարձել է: